ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մյուս շաբաթ կղեկավարի ԱՄՆ պատվիրակությունը, որը կմեկնի Լիբերիա՝ Աֆրիկայում առաջին կին նախագահի երկրորդ երդման արարողությանը ներկա գտնվելու համար:
Associated Press-ը հաղորդում է, որ Քլինթոնը երկուշաբթի օրը ներկա կգտնվի Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆի երդման արարողությանը: Ջոնսոնը վերընտրվել էր նոյեմբերին, այն բանից հետո, երբ ստացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ երկու այլ կանանց հետ միասին:
Քլինթոնը երեքշաբթի օրը կայցելի Փղոսկրի ափ և Տոգո` երկու երկրների նախագահների հետ հանդիպելու համար, ինչպես նաև կլինի Կաբո Վերդեում` վարչապետի հետ բանակցություններ վարելու նպատակով, այնուհետև նա կվերադառնա Վաշինգտոն:
Սա ԱՄՆ պեքարտուղարի առաջին այցելությունն է Տոգո:
Պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդն ասել է, որ այս ուղևորությունը ցույց է տալիս հետկոնֆլիկտային խաղաղություն, լավ կառավարում և տնտեսական զարգացում ապահովելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:









































