ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկելու է Կոնգրեսին , որպեսզի վերջինս թույլ տա 6 պետական գերատեսչությունները միավորել մեկի մեջ: Նա այս փոփոխությունը ցանկանում է անել բյուջետային ծախսերը կրճատելու համար: Այս մասին գրում է Associated Press-ը:
Տարբեր գերատեսչություններում կան պաշտոնյաներ, որոնք նույն գործառույթն են իրականացնում, ուստի ավելի լավ է նրանց համախմբել մեկի մեջ: Այս տարբերակով նախագահ Օբաման ցանկանում է կրճատել բյուրոկրատիայի մակարդակը:
Եթե Կոնգրեսը դրական պատասխան տա այս առաջարկին, ապա ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում կկարողանա տնտեսել 3 մլրդ դոլար: Սակայն բարեփոխումն ունի իր բացասական կողմը, այն ենթադրում է 2 հազար աշխատատեղերի կրճատում:








































