Բուխարեստի հիվանդանոցում Միրչա Լուչեսկուին այցելության ժամանակ «Շախտյոր»-ի ավագ Դարիո Սռնան խոսեց մարզչի հետ, ինչպես նաև դոնեցկյան ակումբի նախագահ Ռինատ Ախմետովին համոզեց փետրվարի 11-ին «Պոլյուդ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնել «Հայդուկ»-ի հետ:
Դա կլինի «հանքափորներ»-ի ավագի նվերն իր նախկին ակումբին` կապված թիմի 101-ամյակի հետ: Երկու ակումբների միջև արդեն ձեռք է բերվել նախնական համաձայնություն, և այժմ պետք է կնքվի պայմանագիր: Դրանից հետո պաշտոնապես կհայտարարվի ընկերական խաղի անցկացման մասին:
Իսպանիայում երկրորդ ուսումնամարզական հավաքից հետո «Շախտյոր»-ը կվերադառնա Դոնեցկ, որտեղից փետրվարի 10-ին կմեկնի Խարվաթիա: