Ամերիկացի փոփ երգչուհի Քեթի Փերին բաժանվում է իր ամուսնուց՝ բրիտանացի դերասան Ռասել Բրենդից: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph պարբերականը:
«Ցավոք, մեր ամուսնությունը Քեթիի հետ տապալվեց: Ես միշտ քնքշորեն կսիրեմ նրան և գիտեմ, որ մենք ընկերներ կմնանք»,- ասել է Բրենդը:
Երգչուհին պատասխան հայտարարություն չի արել, սակայն TMZ կայքը գրում է, որ այդ նորությունն ապշեցրել է նրան:
Այս ամուսնական զույգի բաժանման մասին արդեն մի քանի ամիս է լուրեր են պտտվում, սակայն նրանք կտրականապես հերքում էին դրանք: Այնուամենայնիվ, թերթը գրում է, որ Սուրբ Ծնունդը նրանք առանձին են նշել:









































