Այսօր 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, երկարամյա մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը:
Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ: