Կամերունցի դարպասապահ Կառլոս Կամենին, ով «Էսպանյոլ»-ում հանդես էր գալիս 2004 թվականից, իր կարիերան կշարունակի «Մալագա»-ում:
27-ամյա դարպասապահն անդալուզյան ակումբի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր: Այդ մասին տեղեկացնում է France Football-ը: Կամենին «Մալագա»-ին բաժին հասավ անվճար:
Ընթացիկ մրցաշրջանում Կամենին Իսպանիայի առաջնությունում ոչ մի խաղ չի անցկացրել: France Football-ը նաև տեղեկացնում է, որ «Մալագա»-ի ղեկավարության և մարզչական շտաբի` դարպասապահի տրանսֆերի ձեռքբերման ցանկությունը կրկնապատկվեց Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալ»-ի հետ երկրորդ խաղում թիմի դարպասապահ Վիլլիի գործած խայտառակ սխալից հետո:







































