ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանները հայտնել են, որ նախագահ Օբամայի վարչակազմը որոշել է Եվրոպայից հեռացնել ամերիկյան ռազմական 4 բրիգադներից երկուսը` այդ կերպ փորձելով մյուս տասնամյակի ընթացքում Պենտագոնի բյուջեից 487 միլիարդ դոլարի կրճատում անել:
Ռազմական ուժերի կրճատման մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Եվրոպական պաշտոնյաները անհանգստանում են, որ Ամերիկայի ներկայության նվազեցումը կարող է սպառնալ Եվրոպայում ԱՄՆ-ՆԱՏՕ համագործակցության շահերին:
The Washington Post-ը գրում է, որ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են նվազեցնել անհանգստությունները` ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցների գաղտնի հանդիպումների ժամանակ ասելով, որ ԱՄՆ-ն վերապատրաստման նպատակներով կշարունակի Եվրոպայում պահել ռազմական ուժեր` այդ կերպ ընդլայնելով Եվրոպայում մնացած երկու բրիգադների ներկայությունը:










































