Անդրադառնալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստին և նշելով, որ երեկ որոշում է կայացվել մեծամասնական մի շարք ընտրատարածքների քարտեզները փոփոխությունների ենթարկելու մասին` «ՀԺ»-ն գրում է.
«Իշխանական միջանցքներում վերջին օրերին ակտիվ բանավեճեր էին ծավալվել, թե արդյոք ԿԸՀ-ն լրջագույն փոփոխություններ կմտցնի՞ Կոտայքի մարզի թիվ 288 ընտրատարածքի քարտեզում, որտեղից պատգամավոր է ընտրված ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ընտրատարածքը, սակայն, որևէ փոփոխության չի ենթարկվել: Թե սա ինչ կարող է նշանակել և կարո՞ղ է արդյոք որևէ բան նշանակել` դիտորդները դժվարանում են ասել»: