Լոնդոնի «Չելսի»-ն Էդեն Ազարի տրանսֆերի ձեռքբերման նպատակով բանակցություններ է վարում ֆրանսիական «Լիլլ»-ի հետ: Երիտասարդ բելգիացու պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2015 թվականը, սակայն «արիստոկրատներ»-ը ցանկանում են խաղացողին իրենց կազմ տեղափոխել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ «Չելսի»-ն պատրաստ է Ազարի տրանսֆերի դիմաց «Լիլլ»-ին առաջարկել 30 մլն եվրո, սակայն Ֆրանսիայի առաջնության գործող չեմպիոնը չի շտապում իր համաձայնությունը տալ, քանի որ Ազարի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը ֆրանսիական ակումբին կարող է ավելի շահավետ առաջարկ անել:
«Լիլլ»-ը ցանկանում է իր առաջատարի տրանսֆերի դիմաց ստանալ 40 մլն եվրո:








































