Ըստ մեքսիկական Excelsior թերթի հաղորդման՝ երկրում 2011 թվականին ամեն կես ժամվա ընթացքում մեկ մարդ է մահացել՝ թմրանյութերի հետ կապված բռնությունների պատճառով: Ընհանուր առմամբ՝ ամեն օր միջինը 48 մարդ է մահացել, ինչը նշանակում է, որ Մեքսիկայի հզորագույն կարտելների պայքարի պատճառով բռնությունների թիվը շարունակում է աճել:
Excelsior-ի և այլ թերթերի հաղորդման համաձայն՝ Մեքսիկայում 2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ՝ 12903 մարդ է սպանվել:
Գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ 2006 թվականի դեկտեմբերից, երբ նախագահ Ֆելիպե Կալդերոնեն հազարավոր զորքեր ուղարկեց թմրանյութերի բիզնեսով զբաղվող հիմնական տարածքներ, մինչ 2011 թվականի սեպտեմբեր ամիսը, ամբողջ երկրում 47515 մարդ է սպանվել: Մահացածների թվում թմրանյութերի առևտրով զբաղվողներ են, քաղաքացիներ, անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, ովքեր պայքարում էին կարտելների դեմ:










































