Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Դիոգո Կոչոն:
«Կական «Ռեալ»-ում իրեն լավ է զգում և չի ցանկանում հեռանալ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա տեղափոխությունն այլ ակումբ անհնար է»,- նշել է գործակալը:
Հիշեցնենք, որ Կակայի տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել չինական «Շանհայ Շենհուա»-ն և ֆրանսիական «ՊՍԺ»-ն, որոնք «արքայական» ակումբին պատրաստ են առաջարկել համապատասխանաբար 15 մլն և 25 մլն եվրո: Բացի այդ, Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Կակայի հետ հույսեր է կապում և չի ցանկանում, որ վերջինս հեռանա ակումբից:







































