Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին նշել է, որ իր ներկայիս ակումի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Իտալացի մասնագետի` «Զենիթ»-ի հետ նախորդ համաձայնագրի ժամկետը լրանում էր 2012 թվականի դեկտեմբերին:
««Զենիթ»-ի հետ իմ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 2 տարով: Ռուսաստանում ինձ լավ եմ զգում, և հեռանալը սխալ քայլ կլիներ իմ կողմից: Նոր պայմանագրիս ժամկետի ավարտից հետո ցանկանում եմ վերադառնալ Իտալիա և մարզել «Ֆիորենտինա»-ն, որի կազմում հանդես եմ եկել իմ երիտասարդ տարիներին»,- Սպալետտիին մեջբերում է Corriere dello sport-ը:






































