Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Լ.Զուրաբյան. «Քաղբանտարկյալների հարցը նորից դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի մաս»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած` ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իշխանությունները մի խորամանկություն են մոգոնել. տեսնելով, որ Շարժումը մարտի մեկից հետո վերականգնվել է, որ իրենց հանդեպ ճնշումները սաստկացել են, որ միջազգային հանրությունը այլևս չի հանդուրժում քաղբանտարկյալների առկայությունը, «Նրանք որոշեցին ազատել քաղբանտարկյալների մեծամասնությանը և բանտում թողեցին մարդկանց ինչ-որ մի քանակ: Նպատակը հետևալն էր` մի կողմից հասնել նրան, որ միջազգային հանրությունը քաղբանտարկյալների խնդիրը լուծված համարի, իսկ մյուս կողմից էլ` մի քանի մարդու բանտում պահելով շարունակել այս ահաբեկման քաղաքականությանը: Այսինքն` որ ժողովրդին ասեն, թե ինչ էլ անեք` մեկ է, մենք այդ մարդկանց պահելու և պատժելու ենք: Հավատացե՛ք` մենք ձեզ հետ միասին վախեցողը չենք, թեև հազարավոր մարդկանց վրա դա ազդում է: Պետք է ասեմ, որ համարյա մեկ տարի իշխանությունների այդ պլանը հաջողվել էր. միջազգային հանրությունը, համաներումից հետո հանգուցալուծված համարելով քաղբանտարկյալների խնդիրը, դադարեց ջանքեր գործադրել` քաղբանտարկյալների ազատման համար: Եվ շարժման առաջ լուրջ խնդիր առաջացավ` քաղբանտարկյալների ազատման հարցը դարձնել միջազգային դիվանագության առաջնահերթություն: Խոստովանեմ, որ ինչ-որ պահ դա գրեթե դուրս էր եկել միջազգային հանրության օրակարգից: Բայց մեր ժողովրդի համառ պայքարի արդյունքում, մեր բազմահազարանոց հանրահավաքների շնորհիվ, մենք ցույց տվեցինք, որ չենք նահանջել և լուծել ենք առնվազն երկու խնդիր»,- հայտարարեց Զուրաբյանը: Կոնգրեսի համակարգողի խոսքերով, առաջին խնդիրը, որ արդեն լուծված է, այն է, որ հիմա բոլորը հասկանում են, որ ոչ միայն չի մարելու Շարժումը, այլ գնալով ավելանալու է Շարժման համակիրների քանակը, և դրան իշխանությունները ականատես կլինեն հատկապես Նոր տարուց հետո: Զուրաբյանը նշեց, որ իշխանություններն այլևս պատրանք չունեն, թե կարող են Շարժմանը վախեցնել: «Երկրորդ` ես կարող եմ այսօր արդեն հայտարարել և շնորհավորել ձեզ բոլորիդ, որ քաղբանտարկյալների հարցը նորից դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի մաս, որը թելադրված է միջազգային հանրության կողմից: Իսկ դա նշանակում է, որ միջազգային հանրությունը նորից այդ խնդիրը ամենայն խստությամբ դնում է Հայաստանի իշխանությունների առջև, և հավատացեք, որ այդ փոփոխության հեղինակը դուք եք: Հունվարի 18-ին հենց այդ կոնտեքստում է Հայաստան ժամանելու ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը, այնուհետ տեղի է ունենալու ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, և փետրվարին Հայաստան կժամանեն մոնիթորինգի հանձնաժոողովի համազեկուցողները: Վստահ ենք, որ հենց ձեր համառ պայքարի շնորհիվ իշխանությունները ստիպված են լինել ազատել քաղբանտարկյալներին»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ սա Կոնգրեսի այս տարվա վերջին քաղաքական ակցիան էր, որին բացի ընդդիմադիր ակտիվիստներից մասնակցում էին նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի ԿՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, Եվրոկառույցներում Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, «ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար անդամ, ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդիմիլա Սարգսյանը, ԺՈւԿ նախագահ Մանուել Գասպարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում