Հնդիկ ավտոարշավորդ Նարաին Կարտիկեիանը հայտարարեց, որ ցանկանում է պայմանագիր կնքել «Ֆորմուլա-1»-ում հանդես եկող թիմերից որևէ մեկի հետ.
«Ամանորից հետո բանակցություններն այլ տեմպով են ընթանում: Առայժմ ոչ մի արդյունքի չենք հասել: Հուսով եմ, որ 2012 թվականին պայմանագիր կկնքեմ «Ֆորմուլա-1»-ում հանդես եկող թիմերից որևէ մեկի հետ: Ես չեմ հուսահատվում և վստահ եմ, որ բանակցություններն ինձ համար հաջող ավարտ կունենան: Արդեն ելույթ եմ ունեցել «Ֆորմուլա-1»-ում և անմոռանալի տպավորություններ ունեմ»,- Կարտիկեիանին մեջբերում է PTI-ը:
Հիշեցնենք, որ Կարտիկեիանը «Ֆորմուլա-1»-ում առաջին անգամ հանդես է եկել 2005 թվականին` «Ջորդան»-ի կազմում, և դարձել է «արքայական ավտոարշավ»-ին մասնակցած առաջին հնդիկ ավտոարշավորդը:









































