News Georgia-ի փոխանցմամբ, թուրքական ոստիկանությունը Չանաքքալե (Դարդանել) շրջանում ձերբակալել է հասարակաց տուն պահող Վրաստանի 8 քաղաքացիների։ Վերջիններս ձերբակալվել են իրենց վարձակալած տանը։
Թուրք իրավապահներն իրականացրած գործողության արդյունքում ազատ են արձակել մի շարք օտարազգիների և Վրաստանի 13 քաղաքացիների, որոնց ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։ Ձերբակալվածների ինքնության մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, միայն հայտնի է, որ շուտով նրանց կարտաքսեն Թուրքիայից։









































