Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Մալագա»-ի հետ պատասխան հանդիպման 39-րդ րոպեին վնասվածք ստացավ:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը երեկ բուժզննում անցավ, որից հետո պարզ դարձավ, որ նա վնասել է ոտնաթաթի կապանները: Թիմի բժիշկն ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ խաղացողի վերականգնման համար կպահանջվի 1 ամիս:
Հիշեցնենք, որ «Մալագա»-ի հետ խաղում վնասվածք ստացած Խեդիրային փոխարինեց իր հայրենակից Մեսութ Օզիլը, որի փախանցումից հետո Կարիմ Բենզեման խփեց «Ռեալ»-ի միակ և հաղթական գնդակը:







































