Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստների արձակուրդն ավարտվեց: Խաղացողներն արդեն միացել են թիմին և պատրաստվում են մրցաշրջանի աշնանային հատվածին: Թիմին միացել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, ով պատմեց իր արձակուրդի մասին և նշեց, որ պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին:







































