Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ «Ակցեպտ» ընկերությունը, որի 80 տոկոսը պատկանում է վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կնոջը՝ Եկատերինա Խվեդելիձեին, իրավունք է ստացել ղեկավարելու «Իգրիկա» հեռուստաընկերությունը, որը դեռևս եթեր չի հեռարձակվում։
«Իգրիկա»-ի գլխավոր տնօրեն Բաչո Կիկաբիձեն հայտարարել է, որ տվյալ հեռուստաընկերությանը շնորհվել է շուրջօրյա ընդհանուր հեռարձակման իրավունք։
Հիշեցնենք, որ Եկատերինա Խվեդելիձեն ցանկանում է ստեղծել իր կուսակցությունը և դրանով իսկ մասնակցել այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։








































