Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանում անցանկալի նորածինների համար ի հայտ կգան այսպես կոչված Baby Box արկղերը։ Դա արվում է նորածինների կյանքը պահպանելու համար և հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Ծերեթելին հայտարարել է, որ այդ ծառայությունից օգտվում են աշխարհի բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում։ Ծերեթելին հավելել է, որ գլխավորն անցանկալի երեխաներից ձերբազատվելուց խուսափելն է և այդ երեխաների կյանքի պահպանումը։
Ըստ Ծերեթելիի՝ Վրաստանի խորհրդարանը տվյալ հարցի շուրջ խորհրդակցելու է փորձագետների հետ և նոր ընդունելու է համապատասխան որոշում։
Նշվում է, որ ներկայիս դրությամբ նորածիններին սպանելու համար վրացական բանտերում իրենց պատիժն են կրում 5 կանայք։