Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հիմնականում արտագաղթում են տնտեսապես ու սոցիալապես ապահովված մարդիկ. Ա. Ադիբեկյան

Անցած տարվա դրական գործընթացներից էին Հայաստանում սոցիալ-տնտեսական լուրջ ցնցումների բացակայությունը, տնտեսական աճի գրանցումը: Դրամը եղել է բավական կայուն, ինչը վկայում է բիզնես-ոլորտի կայունության մասին:
Հայաստանում վիճակը բավական հանգիստ էր` Ռուսաստանի ու Ղազախստանի համեմատ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով 2011-ի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին:

Սոցիոլոգը կարևորեց անցած տարում ընդդիմության ու իշխանության երկխոսության փորձը, ինչը դրական ազդեցություն ունեցավ քաղաքական գործընթացների վրա: Կարևոր գործոն էր նաև այն, որ քաղաքական երկխոսությունն ընթացավ պոլիտկոռեկտության սահմաններում:

«1990-ականների համեմատ` պայքարը բավական կոռեկտ էր: Անդրադարձ չկատարվեց «ազգի դավաճան» և այլ մակդիրներին»,- հավելեց նա:
Սոցիոլոգը դրական գործոն համարեց նաև Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը: «Վստահ ենք, որ հարցը կլուծվի մեր օգտին»,- ասաց նա:

Բացասական գործոնների թվում առաջին տեղում, ըստ Ա. Ադիբեկյանի, արտագաղթն է` հիմնականում հեռանում են տնտեսապես ու սոցիալապես ապահովված մարդիկ, կրճատվում է ծնելիությունը, որի հետևանքով Հայաստանը ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` հայտնվել է «մնացող, բայց կրճատվող երկրների թվում»:

«Դարակեսին արդեն Հայաստանում կմնա մեկուկես միլիոն հայ, այն էլ պարզ չէ` հայե՞ր, թե՞ այլազգիներ, քանի որ եզդիների թվաքանակն աճում է»,- նկատեց սոցիոլոգը:

2011թ. «ամենավատ բանը» դպրոցի «բարեփոխումն էր», ինչը բուհերին զրկեց ակնկալվող ուսանողների թվից: «Դա բյուրոկրատական հիմարություն էր»,- նկատեց նա:

Անդրադառնալով ստվերային տնտեսության դեմ պայքարին` նա նշեց, որ դրա դեմ պայքարը խոցելի է դարձնում մանր բիզնեսը: «Ամբողջ աշխարհում փոքր բիզնեսը շատ պաշտպանված է, իսկ մեզանում` հակառակը, այնինչ մանր բիզնեսն աշխարհում ապահովում է աշխատուժի 80 տոկոսը: Ներկայում մեր երկրում մանր բիզնեսով զբաղվողների թիվը մոտ 150 հազար է, պետական ոլորտում զբաղված է մոտ 200 հազար մարդ»,- հավելեց նա` ընդգծելով, որ արտագաղթում են հիմնականում հենց առևտրով զբաղված մարդիկ: «Ընտանիքների 14 տոկոսից մարդիկ են հեռացել, այսինքն` յուրաքանչյուր 7-րդ ընտանիքից»,- հավելեց նա:

Ա. Ադիբեկյանը մտահոգիչ է համարում նաև արտաքին պետական պարտքը, ներդրումային միջավայրի ոչ բարենպաստ լինելը: Օրինակ` Վրաստանը 27-րդ տեղում է բարենպաստ երկրների թվում, իսկ Հայաստանը` 49-րդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում