ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Եգիպտոսի ռազմական ղեկավարության հետ ունեցած հանդիպումից հետո կասկած է հայտնել առ այն, որ նա պատրաստվում է կամ ի վիճակի է ամբողջությամբ իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարության: Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, 87-ամյա Քարթերը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քարթերի կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչների հետ եղել էԿահիրեում և փորձել օգնություն ցուցաբերել առաջին խորհրդարանական ընտրությունների եզրափակիչ փուլի անցկացմանը:
«Լիարժեք քաղաքացիական վերահսկողությունը մի փոքր շատ է»,- ասել է Քարթերը Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար Մուհամմեդ Հուսեյն Տանտաուիի հետ ունեցած հանդիպումից հետո:







































