Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի վերջին մասնակցելու է ավանդաբար Դավոսում կայացող միջազգային տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները։
Այդ ֆորումը տեղի է ունենալու հունվարի 25-29-ը։ Դրա շրջանակներում Ալիևը մի շարք հանդիպումներ է ունենալու տարբեր երկրների պաշտոնատար անձանց և համաշխարհային հայտնի ընկերությունների ղեկավարների հետ։ Ակնկալվում է, որ Ալիևը ելույթ է ունենալու Դավոսի ֆորումում։







































