Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են աշխարհի ամենափոքր գորտը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, PLoS ONE գիտական ամսագրում հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ չափսերով մետաղադրամից փոքր գորտը հայտնաբերվել է Պապուա-Նոր Գվինեայում:
Գիտնականները ենթադրում են, որ գորտի հայտնաբերված 2 նոր տեսակները՝ Paedophryne amauensis և Paedophryne swiftorum անվանումներով, ոչ միայն մինչ այժմ հայտնի ամենափոքր գորտի տեսակն են, այլև ընդհանրապես ամենափոքր ողնաշարավոր կենդանին են:
Paedophryne amauensis-ը 7.7 մմ է, իսկ Paedophryne swiftorum-ի մի փոքր մեծ՝ ավելի քան 8 մմ:
Ավելի վաղ՝ անցյալ տարվա դեկտեմբերին, հետազոտող Ֆրեդ Կրաուսը Պապուա-Նոր Գվինեայում հայտնաբերել էր 8-9 մմ չափսերով գորտ: Մինչ այդ ամենափոքր գորտը համարվում էին Անդերում և Հնդկաստանում հայտնաբերված 10-12 միլիմետրանոց գորտերը:







































