«Երկիր» թերթը գրում է, որ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Տեսանկյուն» հաղորդման հեղինակ և վարող Գևորգ Ալթունյանը կզբաղեցնի Առաջին լրատվականի լուրերի տնօրենի պաշտոնը:
Երեկ հայտնի է դարձել, որ որոշումն արդեն ուժի մեջ է և նա առաջիկա օրերին կանցնի նոր պաշտոնի: Իսկ դեռ այդ պաշտոնը զբաղեցնող Սամվել Ֆարմանյանը ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով: