ՀՀ ԱԻ նախարարությունը, հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS), «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ Իրանի հյուսիսում գտնվող Նոր Շահր քաղաքի մոտակայքում՝ 20.10 կմ խորությամբ, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ։
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հայտնվում։









































