Քրիշտիանու Ռոնալդուի ապագան Պիրենեյան թերակղզում դարձել է մշուշոտ: Դրա հիմնական պատճառը Իսպանիայի կառավարության ընդունած որոշումն է, ըստ որի` վերանայվել է Իսպանիայում բոլոր այլազգի աշխատողների, այդ թվում և պրոֆեսիոնալ մարզիկների` իրենց եկամտի 24%-ի (տեղացի մարզիկները վճարում են 12%) չափով հարկ վճարելու մասին օրենքը:
Այսուհետ այլազգի մարզիկները ստիպված կլինեն հարկ վճարել իրենց եկամտի 56%-ի չափով: Դա արտասահմանցիների խաղացողներին իսպանական ակումբների համար տեղացիներից ավելի թանկարժեք է դարձնում: Այդ պատճառով Լա Լիգայի բազմաթիվ աստղեր կարող են տեղափոխվել այլ երկրներ, որտեղ հարկերն ավելի ցածր են:
Իսպանական մամուլը նշում է, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նրա տրանսֆերը պատրաստ են ձեռք բերել մանչեսթերյան երկու ակումբները` «Սիթի»-ն ու «Յունայթեդ»-ը:








































