ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Դանիայում այսօր հայտարարել է, որ ԵՄ-ը խստացնելու է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն խոսքը ռազմական գործողությունների մասին չէ.
«Ներկայումս ոչ ոք չի խոսում ռազմական օպերացիայի մասին։ Դրա հետ մեկտեղ ԵՄ-ը պատրաստ է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Պատժամիջոցների նպատակը Իրանի կառավարության վրա ճնշում գործադրելն է։ Մենք պետք է Իրանին հասկացնենք, որ նա պետք է կատարի իր պարտավորությունները»։












































