Իրանի հարավարևմտյան ափերը ողողող Արաբական ծով է ուղևորվում ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային ավիակիրների խումբ՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Այս շաբաթ՝ ավելի վաղ Հնդկական օվկիանոս էր մտել ավիակիրների հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, որը նույնպես ուղևորվում է Արաբական ծով:
Այս պահին այնտեղ է գտնվում «Ջոն Սթենիս» ավիակիրը: ԱՄՆ-ը ավելի վաղ հայտնել է, որ չի պատրաստվում հետ կանչել «Ջոն Սթենիսը» Պարսից ծոցից, որը շարունակում է ուշադիր հետևել Հորմուզի նեղուցի շրջանում իրանական նավատորմի գործողություններին:











































