Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին Դել Պոտրոն ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշեց, որ Նովակ Ջոկովիչի համար շատ դժվար է լինելու 2012 թվականին կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները.
«Կարծում եմ, որ Նադալը և Ֆեդերերը լուրջ դիմադրություն են ցույց տալու Ջոկովիչին, քանի որ ցանկանում են գլխավորել վարկանիշային աղյուսակը և վերականգնել իրենց նախկին դիրքերը: Նովակի համար շատ դժվար է լինելու 2012 թվականին կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները: Կարծում եմ, նման մրցաշրջան կարող են անցկացնել միայն Նովակը, Նադալը և Ֆեդերերը:
Եթե ես կարողանամ խուսափել վնասվածքներից, ապա կարող եմ տանել բազմաթիվ հաղթանակներ: Կրկին մոտ եմ լավագույն տասնյակին և ցանկանում եմ լինել աշխարհի լավագույն թենիսիստների թվում»:







































