Հունվարի 10-ին` ժամը 16.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օրգանական լուծիչից թունավորումով Երևան քաղաքի «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի թիվ 8 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, 1-ամյա Դավիթ Օհանյանը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:











































