Հունվարի 10-ին` ժամը 16.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Հաղպատ գյուղից բերման են ենթարկել 1960թ. ծնված Վոլոդյա Իսրայելյանին:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա 2010թ. հոկտեմբերի 28-ից ՌԴ Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:









































