2011թ. դեկտեմբերի 26-29-ը ընկած ժամանակահատվածում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ թվով 7 հայորդյաց տները Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպել են տոնական առանձին հանդեսներ:
Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայորդյաց տների միասնական տոնական հանդեսը տեղի է ունենալու Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում 2012թ. հունվարի 12-ին`ժ. 13:00-ին, 15:30-ին և 18:00-ին:
Համերգին հրավիրված են մանկատների, անապահով ընտանիքների և հաշմանդամ երեխաներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների սաներ:
Տոնական հանդեսների ավարտին մասնակից երեխաներին կբաժանվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տրամադրված յոթ հազար նվերներ:









































