Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ` երեկ Ստամբուլի 14-րդ՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում տեղի է ունեցել հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատալսումը։
Դինքի սպանության գործով ամբաստանյալներից Յասին Հայալն ուշագրավ հայտարարություն է արել՝ ընդգծելով, որ իրեն բռնությունների են ենթարկում և անգամ կարող են սպանել. «Շատերն ինձ չեն սիրում, սակայն այս գործերի մեջ ինձ ներգրավողը, երիտասարդությունս խլողն ու ինձ շահագործողը պետությունն է՝ Թուրքիայի Հանրապետությունը։ Վերջինս այժմ ցանկանում է վերացնել ինձ։ Եթե դիակս էլ գտնեք, ապա փորձաքննություն չանցկացնեք. իմ մարդասպանը լինելու է Թուրքիայի Հանրապետությունը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել էր, որ ինքն է հրահրել Հրանտ Դինքի սպանությունը Օգյուն Սամասթի կողմից` նրան տալով զենք և գումար:










































