Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Թուրքիայի դեմ 13 կիպրացիների կողմից ներկայացված դատական հայցը։
Կիպրացիները տուժել էին 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի զավթումից, որը թուրքական կողմն անվանում է «Խաղաղության շարժում»։
Նրանք Թուրքիայից փոխհատուցում էին պահանջում իրենց կորսված ունեցվածքի ու տների համար, ինչն էլ բավարարվել է ՄԻԵԴ-ի կողմից։ Վերջինս Թուրքիային պարտավորեցրել է 20,830,000 եվրո վճարել 13 կիպրացիներին։
Հիշեցնենք, որ 1995-2010 թվականներին ՄԻԵԴ-ն ավելի քան 2200 վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ։









































