Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Ուղևորներից մեկը փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել Օնտարիո մարզում՝ Նորթ Սփիրիթ լճից ոչ հեռու:
Գործակալությունը գրում է , որ ինքնաթիռը չարտերային թռիչք էր իրականացնում: Առայժմ չի նշվում, թե որ ավիաընկերությանն է այն պատկանում: Ականատեսները հաղորդում են, որ ինքնաթիռն ընկել է լճի մոտ, օդաչուին հաջողվել է այն հեռու պահել բնակելի տներից:
Առայժմ տեղեկություններ չկան չվերթի ուղևորների թվի մասին: Ողջ մնացած ուղևորը տեղափոխվել է տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Տարվում է հետաքննություն:









































