Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Երբ խոսելուց առաջ չես մտածում

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ ղեկավարին` ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումների հետ կապված:

Ամենաէականն այն է, սակայն, որ այս նամակում Ադրբեջանի ներկայացուցիչը բարձրացրել է Ղարաբաղում ՀՀ քաղաքացիների ծառայության, ԼՂՀ ՊԲ-ի վրա` ՀՀ ՊՆ-ի ունեցած վերահսկողության հետ կապված հարցեր, և ավելին` ներկայացրել է որոշ փաստեր: Բայց, որ ամենակարևորն է, նման բան անելու համար Ադրբեջանի ներկայացուցիչն ընդամենը օգտվել է հայաստանյան կառույցների, իշխանությունների ներկայացուցիչների կողմից հրապարակված տեղեկություններից: Այսինքն` կարելի է հստակ փաստել, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչին այս նամակը կազմելու հարցում օգնել են մասնավորապես Սերժ Սարգսյանը, ՀՀ ՊՆ ողջ ղեկավարությունը, ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Ասվածում համոզվելու համար պետք է ընդամենը կարդալ վերոնշյալ նամակը:
Այսպես, իր նամակում Ադրբեջանի ներկայացուցիչը գրում է. «Իմ կառավարության հանձնարարությամբ պատիվ ունեմ ձեր ուշադրությունը հրավիրելու Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների վրա: …ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն` նոյեմբերի 19-ին Ադրբեջանի օկուպացված տարածքներում տեղակայված Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկում տեղի է ունեցել միջադեպ: Հաղորդվում է, որ արձակված կրակահերթի արդյունքում չորս զորակոչիկներ սպանվել են և չորս այլ զորակոչիկներ` վիրավորվել: Երևանի փորձերը` վերոնշյալ զինծառայողների քաղաքացիությունը թաքցնելու հարցում ապարդյուն են անցել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկիրը ապօրինի կերպով ռազմական ներկայություն ունի Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Մասնավորապես, Հայաստանի Պաշտպանության նախարարության քննչական ծառայության վրա հղում անելով` ԶԼՄ-ները հաղորդել են, որ վիրավոր զինծառայողներից մեկն է մեղադրվում տվյալ միջադեպի համար: Ամենակարևորն այն է, որ Հայաստանի ՊՆ-ն է քննում այդ հանցագործությունը, չնայած այն տեղի է ունեցել Ադրբեջանի օկուպացված տարածքներում, և որ մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ-ի հատկանիշներով: Այլ խոսքերով ասած` Հայաստանի Պաշտպանության նախարարությունը իր լիազորություններն է իրականացնում Հայաստանի տարածքից դուրս, և այդ երկրի Քրեական օրենսգիրքը տարածվում է Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա: Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել, այդ գործով մեղադրյալ Մանվել Ազրոյանը Հայաստանի քաղաքացի և Հայաստանի բնակիչ է (Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղ) և Ադրբեջանի օկուպացված տարածքներ է զորակոչվել Հայաստանից»:
Շեշտենք` այս փաստերը ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը օդից չի վերցրել. նշված միջադեպից անմիջապես հետո, ի տարբերություն ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության, ՀՀ ՊՆ-ն բավականին շատ մեկնաբանություններ է արել, իսկ քրեական գործ հարուցելու և այդ գործի հետ կապված մանրամասները պարբերաբար հաղորդում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Եվ դա չնայած այն բանին, որ միջադեպը տեղի է ունեցել առանձին հանրապետությունում, և ՀՀ ՊՆ-ն գոնե պարտավոր էր այս «նյուանսները» հաշվի առնել: Առավել ևս, որ սա նման առաջին դեպքը չէ. բոլոր միջադեպերից հետո էլ, ՀՀ ՊՆ ղեկավարությունն ու լրատվական ծառայությունը առանց այդ կարևոր «մանրուքների» վրա ուշադրություն դարձնելու, այնպիսի աղաղակող կիքսեր էին թողնում, որ թերևս զարմանալ կարելի է միայն: Բացի այդ, հայտնի է, որ հայկական կողմը մշտապես շեշտել է այն փաստը, որ ՀՀ քաղաքացիները ԼՂՀ ՊԲ-ում պարտադիր ծառայություն չեն անցնում, և որ բոլոր նրանք, ովքեր ծառայությունն անցկացնում են Ղարաբաղում` դա անում են կամավոր սկզբունքներով: Հենց այդ համատեքստում ուղղակի անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում ՀՀ ՊՆ-ում, երբ միջադեպերի մասին հաղորդագրություններում ԼՂՀ ՊԲ-ում ծառայող ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվության մեջ նշում են «զորակոչված» բառը: Եթե դրան էլ գումարենք այն, որ ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը սովորաբար կամ լռում է, կամ էլ` բավարարվում միքանիտողանոց հաղորդագրություններով` պարզաբանումներ տալու «պատիվը» թողնելով ՀՀ ՊՆ լրատվականին, թերևս պատկերը կամբողջանա:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ղեկավարությանը հղված նամակին, ապա այնտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը հիշատակում է նաև, թե «վերջերս Աղդամի շրջանում տեղի են ունեցել զորավարժություններ, որոնց անձամբ հետևել են Սերժ Սարգսյանն ու Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»: Ապա` ամենաուշագրավը, հղում անելով հենց Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությանը` Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերումներ է կատարում զորավարժություններից հետո Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված «ռազմատենչ» խոսքերից` դրանք որակելով որպես իր երկրի հասցեին հնչեցված սպառնալիք: Ի դեպ, ինչպես հայտնի է, հենց այդ զորավարժություններից հետո էր Սերժ Սարգսյանը ԼՂՀ ՊԲ զինվորների առաջ ելույթ ունեցել, որի ընթացքում ոչ ավել-ոչ պակաս հայտարարել էր, թե «ես` որպես ձեր գերագույն-գլխավոր հրամանատար»: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը մոռացել էր, որ ինքը ոչ թե ԼՂՀ, այլ` առավելագույնը կարող է ՀՀ զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարը լինել, քանի որ Հայաստանը առանձին պետություն է, Ղարաբաղը` առանձին: Իհարկե, գուցե սրանք Սերժ Սարգսյանի համար մանրուքներ են, սակայն վերը նշված բոլոր մանրուքներից արդեն իսկ շտապել է օգտվել ադրբեջանական կողմը: Այնպես որ, կարելի է պնդել, որ ՄԱԿ-ի ղեկավարությանն ուղղված Ադրբեջանի ներկայացուցչի նամակի բովանդակության համար պատասխանատու է ոչ միայն նամակի հեղինակ Մուսաևը, այլ նաև անձամբ Սերժ Սարգսյանը, ՊՆախարարության ողջ ղեկավար կազմը` Սեյրան Օհանյանով հանդերձ:

Հ.Գ. ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նամակին նաև մի հսկայական ցուցակ է կցել, որտեղ նշված են զոհված ադրբեջանցի զինծառայողների անուններ, ովքեր իբր զոհվել են սահմանին` հայկական կողմից արձակված կրակահերթերի արդյունքում: Բայց սա, իհարկե, այլ պատմություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում