Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան AS-ին տված հարցազրույցում նշել է, որ ցանկանում է իսպանական Լա Լիգայի ակումբների միջև սուր մրցակցություն տեսնել.
«Ցանկանում եմ, որպեսզի Իսպանիայի առաջնությունում ոսկե մեդալների համար պայքարեն բազմաթիվ ակումբներ, ոչ թե միայն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Այդպես է Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնություններում: Իսկ մեզ մոտ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն մյուս ակումբների նկատմամբ հսկայական առավելություն ունեն:
Դրանից տուժում են թե´ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, թե´ մյուս ակումբները: Հոգնել են նաև երկրպագուները: Ցավոք, ես չգիտեմ` ինչպես ստեղծել հավասարություն»:







































