News Georgia-ի փոխանցմամբ, նախորդ տարվա նոյեմբերի վերջին ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» շարժումը 2011 թվականին ծախսել է մոտ 16.5 միլիոն լարի (մոտ 10 միլիոն դոլար)։ Այս մասին նշված է Վրաստանի Վերահսկիչ պալատի ինտերնետային կայքում։
Գումարի մեծ մասը՝ մոտ 10 միլիոն լարի (մոտ 6 միլիոն դոլար) ծախսվել է մի շարք ընկերություններում բաժնեմասեր գնելու համար։ Մնացած գումարը ծախսվել է վարձակալության, աշխատավարձերի, գրասենյակային ծախսերի, տրանսպորտային միջոցներ գնելու, ԶԼՄ-ներով գովազդ հրապարակելու և այլնի վրա։
«Վրացական երազանքի» ծախսած ողջ գումարը (մոտ 16.7 միլիոն լարի) գոյացել է Բիձինա Իվանիշվիլիի նվիրատվությունից։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» շարժման հիմնադրման շնորհանդեսը կատարվել է նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիում։










































