Վրացական «Արսենալի» ռազմա-քաղաքական ամսագրի փոխանցմամբ՝ վրացական բանակը, ամենայն հավանականությամբ, նախորդ տարի համալրվել է խորհրդային արտադրության 2С1 Гвоздика տիպի ինքնագնաց հաուբիցներով։
Պարբերականն ընդգծում է, որ դեռևս այդ մասին չկան պաշտոնական տվյալներ, սակայն եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա այդպիսի հաուբիցները նորույթ են վրացական հրետանու համար։
Այդ հաուբիցների զանգվածային արտադրությունը մեկնարկել է 1971 թվականին և ավարտվել է 1980-ական թվականների վերջերին։ Պարբերականը կարծում է, որ հաուբիցները կարող են փոխհատուցել 2008 թվականին ռուս-վրացական պատերազմում վրացական բանակի կրած կորուստները։
Պարբերականը նշում է, որ այդ պատերազմի ժամանակ վրացական բանակը կորցրել է մինչև 20 Д-30 տիպի հաուբից։










































