Իսպանական մամուլին տված հարցազրույցում խոսելով իր ապագայի մասին` բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը նշեց, որ չի կարողանում ընտրություն կատարել իսպանական երկու գրանդերի` «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև: Հիշեցնենք, որ երկու ակումբներն էլ ցանկանում են ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:
««Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև ընտրություն կատարելը դժվար է: «Սանթոս»-ում ես երջանիկ եմ»:
Հիշեցնենք, որ Նեյմարի` Բրազիլիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆլամենգո»-ի դարպասը խփած գնդակը ճանաչվեց 2011 թվականի լավագույն գոլ: Այդ կապակցությամբ Նեյմարն ասաց.
«Ես ուրախ եմ, որ եվրոպական ֆուտբոլի ներկայացուցիչների հետ կարողացա մասնակցել Ցյուրիխում կազմակերպված հանդիսավոր արարողությանը»:








































