Saturday, 06 06 2026
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո

Սլովակիան ԵՄ առաջին երկիրն է, որ օրենքի ուժ է տվել Հայոց ցեղասպանության մերժմանը

Եվրոպայի hայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ, Արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը հանդիպել է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին և փոխանցել հետևյալ նամակը:

Ստորև ներկայացնենքն նամակն ամբողջությամբ.

«Ինչպես ես արդեն հայտնել եմ իմ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածի վերջին տարում մեզ հաջողվեց Սլովակիայի Ազգային Խորհրդում (ԱԽ) հաստատել Հայոց ցեղասպանությունը մերժողների նկատմամբ օրենք, համաձայն որի` ցեղասպանության, ռասիզմի, հոլոքաուստի և կոմունիզմի արհավիրքները համարվում են հանցագործություն կատարված մարդկության դեմ ու դրանց արդարացումը կամ մերժումը դատապարտվում է մինչև հինգ տարի ազատազրկումով, եթե կատարված է կանխամտածված և մինչև երեք տարի ազատազրկումով, եթե անկանխամտածված հայտարարություն է արվել:

Այս օրենքը գործում է Սլովակիայում արդեն 2009թ. սեպտեմբերի մեկից:

Փաստորեն Սլովակիան ԵՄ առաջին երկիրն է, որն օրենքի ուժ է տվել Հայոց ցեղասպանության մերժմանը, և Սլովակիան երկրորդ երկիրն է Շվեցարիայից հետո Եվրոպայում, որն ընդունել է վերոհիշյալ օրենքը: Ես խիստ զարմացած եմ, որ Շվեցարիայի և Սլովակիայի կողմից ցեղասպանության մերժման օրենքի ընդունման դեմ անարդյունք բողոք բարձրացրած Թուրքիան ինչ-ինչ հաշվարկներով աննախադեպ աղմուկ-աղաղակ է բարձրացրել Ֆրանսիայի Սենատի կողմից քննարկված օրենքի բանաձևի շուրջ:

Ես դիմում եմ Ֆրանսիայի Սենատի նախագահին և անդամներին` հայտարարելով, որ նրանց կողմից ընդունվող օրենքը մեծ անհրաժեշտություն է և կարծում եմ, Սլովակիան կմիանա Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի առաջարկին` հորդորելու ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունելու համանման օրենք: Ես դիմելու եմ Սլովակիայի ԱԽ-ի համապատասխան անդամներին և ղեկավարներին` սատարելու Ֆրանսիայի Սենատին` ցեղասպանության մերժման օրենք ընդունելու հարցում, ու մեր փորձը հաղորդելու ԵՄ-ի պառլամենտներին Հայոց ցեղասպանությունը մերժելու հարցում Թուրքիայի դեմ պայքարելու համար»:

Աշոտ Գրիգորյանը, որին փոխանցվել է այդ նամակը հայտնում է, որ մինչև ցեղասպանության մերժման օրենքի ընդունումը, Թուրքիայի ԱԳՆ-ը, Սլկովակիայում Թուրքիայի դեսպանատունը լայնածավալ աշխատանք էին կատարում Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-կոթողի ապամոնտաժման պահանջով:

Սակայն Սլովակիայի կողմից ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից հետո Թուրքիայի կողմից այդ պահանջները բացարձակ դադարել են և ոչ մի թուրք գործիչ փորձ անգամ չի արել ու անկասկած չի անի նաև ապագայում, Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման հարցի շուրջ:

ԵՀՄՖ-ը սկսում է լայնածավալ աշխատանք իր անդամների միջոցով ԵՄ բոլոր երկրների պառլամենտներում ցեղասպանության մերժման օրենքներ ընդունելու կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում