Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

ԼՂ կարգավորման հարցում այս տարի լուրջ փոփոխություններ չեն լինի. քաղաքագետ

Անցած տարին` քաղաքական իմաստով, դեռևս չի ավարտվել, այն կավարտվի միայն գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Անցած տարվա ամենահետաքրքիր երևույթները տեղի ունեցան հայաստանյան ներքաղաքական կյանքում:
Միաժամանակ հատկանշական էին երեք գործընթացներ. առաջինը ոչ իշխանության, ոչ ընդդիմության` մոնոլիտ չլինելու հանգամանքն էր, երկրորդ գործընթացը ընդդիմության և կոալիցիայի միջև` ընտրություններին ընդառաջ խաղի կանոններ մշակելու փորձն էր, և երրորդը` աշխատել, որպեսզի նոր խորհրդարանում օլիգարխներ քիչ լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին` Իսկանդարյանը նկատեց, որ այս տարի այդ ոլորտում լուրջ փոփոխություններ չեն լինի, եթե, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակներ չստեղծվեն:

Քաղաքագետը, խոսելով ամերիկաիրանական ներկայիս լարված հարաբերությունների մասին, նշեց, որ երկու երկրների միջև պատերազմ դժվար թե սկսվի, պարզապես ներկայիս վիճակը ԱՄՆ-ի կողմից փորձ է` ճնշելու Իրանի միջուկային ծրագրի զարգացումը: «Ուժային պայքարը նրանց միջև կշարունակվի, սակայն կարծում եմ` այս ամենը պատերազմով չի ավարտվի»:

Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը` Ալեքսանդր Իսկանդարյանը հայտարարեց, որ տվյալ օրինագիծը Ֆրանսիան կարող է օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու միջոց: «Ընդ որում, կարծում եմ` այդ օրինագծի ընդունումը լիովին հնարավոր է»,- ամփոփեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում