РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի դիտորդ Հիլլ Թյուդորը, որը միաժամանակ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչն է, երեկ հաստատել է, որ Իրանը ուրանի հարստացման աշխատանքներ է սկսել ստորգետնյա Ֆորդու օբյեկտում։ Ըստ նրա՝ խոսքը ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքների մեկնարկի մասին է։
Սրանից առաջ էլ ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն Sky News հեռուստաալիքին հայտարարել է, որ Իրանը Ֆորդու լեռան ներսում գտնվող ստորերկրյա թունելներում ձեռնամուխ է եղել ուրանի հարստացման աշխատանքներին։