«Ինչպես հոկտեմբերի 27-ի չբացահայտումը, այնպես և մարտի 1-ի չբացահայտումը հնարավորություն չեն տալիս մեզ դուրս զալ այս թունավորված քաղաքական մթնոլորտից, իշխանությանը իրավունք չեն տալիս խոսել ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին, իսկ ընդդիմությանը զրկում են այդպիսի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:
Ուստի մարտի 1-ի բացահայտումը պետք է տեղի ունենա մինչև ընտրությունները: Եթե իշխանություններն այդ չանեն, ապա դա կարվի ընդդիմադիր ուժերի և հասարակական կառույցների, համատեղ ջանքերով»,- «Առավոտին» տված հարցազրույցում ասել է նախկին փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը:







































