ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը 2010թ.-ը ձեռքբերումների տարի չի համարում. «Այս տարին չի կարելի ասել, որ ձեռքբերումների տարի է, քանի որ շարունակվում են անազատության մեջ մնալ քաղբանտարկյալները, խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը և շարունակվում է արտագաղթը»: Նա նաև կարծիք հայտնեց, որ կադրային փոփոխություններով երկրում որևէ փոփոխություն չի լինի. «պետք է արտահերթ ընտրություններ լինեն, որքան շուտ, այնքան լավ»: