ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցում է երկրի տարեկան ՀՆԱ-ի չափը: Այս մասին գրում է USA թերթը:
ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է 15.23 տրիլիոն դոլար, իսկ ապրանքների ընդհանուր ծավալն ու ծառայությունները տարեկան կտրվածքով կազմում է 15.17 տրիլիոն դոլար: Տնտեսագետների կարծիքով` ԱՄՆ–ի տնտեսությունը պետք է տարեկան ունենա 6 % աճ, որպեսզի պետական պարտքը չավելանա:
USA թերթը նշում է, որ զարգացած երկրներից Հունաստանում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Իտալիայում, Պորտուգալիայում ու Ճապոնիայում պետական պարտքը գերազանցում է տարեկան ՀՆԱ-ն:
ԱՄՆ-ի պետական պարտքը երկրորդ աշխարհամարտից հետո այսքան բարձր չէր եղել:







































