Այսօր հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա կապակցությամբ նրա տուն-թանգարանում, ավանդույթի համաձայն, հավաքվել են նրա մտերիմ ընկերները, մի խումբ մտավորականներ ու թանգարանի բարեկամները, որոնք այցելել են նախ Կոմիտասի անվան պանթեոն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
Նրա խոսքով, քանի որ հոբելյանական տարի չէ, այդ օրերին հավաքվել են միայն նրա մտերիմները, իսկ նրա արվեստի երկրպագուները ցանկացած օր կարող են առնչվել նրա արվեստի հետ:
Հարցին` արդյոք տուն-թանգարանը պլանավորե՞լ է իր անելիքներն այս տարվա համար, Զ. Սարգսյանը պատասխանեց, որ այս տարի դեռ պլաններ ծրագրված չկան, իսկ 2011-ին տուն-թանգարանի ցուցանմուշները ցուցադրվել են Բրազիլիայում, Կանադայում և Սերբիայում: «Այս տարի դեռ կոնկրետ պլաններ չունենք»,- հավելեց նա:









































