Սեր Փոլ Մաքքարթնին թարմացրել է իր նոր ալբոմի պաշտոնական անվանումը, տիտղոսաթերթը և երգերի ցանկը:
Ինչպես հայտնվում է երաժիշտի կայքում, 20-րդ դարի փոփ երգերի քավեր սկավառակը ստացել է Kisses On The Bottom անվանումը: Ավելի վաղ երկրպագուները ենթադրում էին, որ ալբոմը կրելու է My Valentine անվանումը, որը Մաքքարթնին գրել է այս սկավառակի համար:
Ալբոմը վաճառքի է հանվելու 2012 թվականի փետրվարի 7-ին: Սկավառակում տեղ է գտել 14 երգ: Նվերների համար նախատեսված սկավառակում հայտնվելու է բոնուսային երկու երգ` Baby’s Request-ը և My One And Only Love-ը, ինչպես նաև նախկին «Բիթլզի» կենդանի եզակի կատարումը ներբեռելու հղում:
Kisses On The Bottom ալբոմի ամբողջական ցանկը հետևյալն է.
1. I’m Gonna Sit Right Down And Write Myself A Letter
2. Home (When Shadows Fall)
3. It’s Only A Paper Moon
4. More I Cannot Wish You
5. The Glory Of Love
6. We Three (My Echo, My Shadow And Me)
7. Ac-Cent-Tchu-Ate The Positive
8. My Valentine
9. Always
10. My Very Good Friend The Milkman
11. Bye Bye Blackbird
12. Get Yourself Another Fool
13. The Inch Worm
14. Only Our Hearts
Kisses On The Bottom սկավառակը Մաքքարթնին ձայնագրել է 2011 թվականին, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում: Ձայնագրման աշխատանքներին մասնակցել են Դայանա Քրոլը՝ իր խմբով, Էրիկ Քլեփթոնը (My Valentine, Get Yourself Another Fool), Սթիվի Ուանդերը (Only Our Hearts): Սկավառակի պրոդյուսերը Թոմի Լիպուման է:







































