32-ամյա Քրիս Սթիվենսի աճեցրած դդումը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վիսկոնսին նահանգի բնակիչը աճեցրել է 821.23կգ-ամանոց դդում, որը 38.56կգ ավելի է Օհայո նահանգում աճեցրածից:
Դդումը ներկայացվել է Մինեսոտայի Stillwater Harvest փառատոնում, այնուհետեւ այն տեղափոխվել է Նյու-Յորքի բուսաբանական այգի, որը գտնվում է Բրոնքսում: