«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատալոնական դերբիում «Էսպանյոլ»-ի հետ ոչ-ոքիից հետո նշեց, որ չնայած «Ռեալ»-ի հետ առկա 5 միավորի տարբերությանը, ինքը հավատում է իր թիմին.
«Առաջնությունը դեռ չի ավարտվել: Մենք դեռ բազմաթիվ խաղեր ունենք անցկացնելու: Բարդ հանդիպումներ են սպասվում, բայց մեր հիմնական նպատակը սեփական սխալներից դասեր քաղելն ու առաջ շարժվելն է»,- Գվարդիոլային մեջբերում է Goal.com-ը:
Մարզիչը խոսեց նաև խաղի վերջնամասում տեղի ունեցած վիճելի դրվագի մասին, երբ գնդակը «Էսպանյոլ»-ի տուգանային հրապարակի սահմաններում դիպավ մրցակցի պաշտպանի ձեռքին.
«Մենք պետք է հետևենք ոչ թե մրցավարի, այլ մեր գործողություններին»:






































